Գրանցում


Գրանցման վերջնաժամկետ՝ հոկտեմբերի 8

Գրանցման պայմաններ

«Բաց Խաղ» առաջնությունը չունի տարիքային կամ նախագծերի տիպերի և տեխնիկական հնարավորությունների սահմանափակում: Գրանցվելու համար հարկավոր է լրացնել ստորև ներկայացված մասնակցության հայտը:

Առաջնությանը գրանցված խաղերը դիտարկվելու են նաև որպես IndiePrize մրցույթ-ցուցադրության համար պայքարող խաղեր. նշված մրցանակի համար պայքարող խաղերը պետք է բավարարեն հետևյալ պայմաններին՝

  • Ներկայացվող խաղը պետք է մինչև հոկտեմբերի 8-ը լինի ավարտուն
  • Խաղը պետք է ունենա իր ինֆորմացիոն վեբ կայքը
  • Գրանցման հայտի "Խաղի նկարագրություն դաշտում" պետք է նշվեն հետևյալ կետերը՝
    • Խաղի նկարագրություն
    • Խաղը բեռնելու կամ օնլայն խաղալու մանրամասներ
    • Հղում դեպի խաղի գովազդային հոլովակ (trailer)
  • Խաղի նկար կամ լոգոտիպ (բարձր որակի, տպագրման ձևաչափով)

Հայտագրված թիմը պետք է՝

  • Ունենա 30 կամ ավելի քիչ հիմնական թիմի անդամներ
  • Խաղի մտավոր սեփականության առնվազն 75%-ը պետք է պատկանի թիմին
  • Թիմի տարեկան շահույթը չպետք է գերազանցի տարեկան 500.000 ԱՄՆ դոլարը

Սկիզբ