Մեր Մասին


«Բաց Խաղ» համակարգչային և բջջային խաղերի նախագծման առաջնությունը կազմակերպվում է Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության (ԻՏՁՄ) և Ucom ընկերության կողմից: 2014 թվականի առաջնության գլխավոր հովանավորն էր «ՍոֆթՔոնսթրաքթ» ընկերությունը: 2015 և 2016 թվականներին մրցույթի գործընկեր է դարձել Huawei ընկերությունը:

Առաջնության նպատակն է զարգացնել համակարգչային և բջջային խաղերի նախագծման ոլորտը Հայաստանում: Առաջնությունը կբացահայտի տաղանդավոր երիտասարդներին և կմոտիվացնի նրանց կառուցել իրենց ապագան համակարգչային/ բջջային խաղերի նախագծման ոլորտում:

«Բաց Խաղ» առաջին առաջնությունն անցկացվել է 2011թ: Առաջնության ներկայացված էր 25 նախագիծ: 2012թ. ներկայացված նախագծերը 40-ն էին, որոնցից 19-ն անցան եզրափակիչ փուլ, 2013-ին ընդհանուր մասնակիցների թիվը հասնում էր 50, եզրափակիչ փուլում ներկայացվեցին 25 խաղ: 2014 թվականին մասնակիցների թիվը նույնն էր, 2015 թվականին գրանցված նախագծերը 22-ն էին: