Մասնակցության պայմաններ

ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ

«Բաց խաղ» համակարգչային և բջջային խաղերի նախագծման առաջնությունն անցկացվելու է 3 փուլով, որի ընթացքում մասնակիցները ներկայացնելու են իրենց կողմից նախագծված համակարգչային խաղերը: Փուլ առ փուլ մասնակիցները ժյուրիի օգնությամբ կզարգացնեն իրենց նախագծերը և խաղերի ցուցահանդեսի ժամանակ կներկայացնեն պատրաստի խաղեր: 

Մրցույթում ներկայացված են լինելու երկու տարիքային խմբեր՝ մինչև 18 և 18+, որոնք մրցելու են առանձին անվանակարգերում:

«Բաց Խաղ»-ը իր մեջ ներառելու է հեքեթոններ, դասընթացներ, հանդիպում- քննարկումներ:

ԱՆՎԱՆԱԿԱՐԳԵՐ

18 տարեկանից ցածր մասնակիցների խմբում հաղթողներ կճանաչվեն հետևյալ անվանակարգերում.

1. Լավագույն խաղ
2. Լավագույն դիզայն
3. Լավագույն տեխնոլոգիական լուծում
4. Ժողովրդական մրցանակ, որն իր մեջ կներառի նաև բոլոր տարիքային խմբերի մասնակիցների քվեարկության արդյունքները:

18 տարեկանից բարձր մասնակիցների խմբում հաղթողներ կճանաչվեն հետևյալ անվանակարգերում.

1. Լավագույն խաղ
2. Լավագույն տեխնոլոգիական լուծում
3. Լավագույն Game Play (սցենար)
4. Լավագույն դիզայն
5. Ժողովրդական մրցանակ, որն իր մեջ կներառի նաև բոլոր տարիքային խմբերի մասնակիցների քվեարկության արդյունքները:

* Հնարավոր է, որ ժյուրիի որոշմամբ հայտարարված անվանակարգերից որևիցե մեկում մասնակից նախագծերից ոչ մեկը հաղթող չճանաչվի, կամ անվանակարգը փոխարինվի ցանկում չնշված այլ անվանակարգով:

Գրանցվելու համար հարկավոր է լրացնել հայտը:

2016-ին համակարգչային և բջջային խաղերի առաջնությունում ավելացել է ևս մեկ ուղղություն:
Այսուհետ մրցույթին կարող են մասնակցել նաև Աղվես/Scratch ծրագրով ստեղծված խաղերը, որոնք համապատասխանում են հետևյալ պահանջներին.
1.Խաղը պետք է ունենա առնվազն 3 աստիճան բարդություն (min 3 levels)
2.Խաղի աշխարհի (level) հաղթահարման տևողությունը` 5 րոպեից ոչ պակաս
3. Խաղը պետք է պարունակի 5-ից ոչ պակաս հստակ նախագծված ակտիվ (գործողություն կատարող) կերպարներ
4.Խաղը պետք է պարունակի խաղի ընթացքի վրա չազդող 10-ից ոչ պակաս օբյեկտներ
5. Պետք է ներառված լինեն ձայնային էֆեկտներ
6. Խաղը պետք է ունենա ուղեցույց (tutorial):
7. Ծրագրում պետք է օգտագործվեն մաթեմատիկայի և ֆիզիկայի օրենքներին համահունչ ալգորիթմներ:

Բաց խաղ առաջնության առաջին փուլը տեղի կունենա մայիսի 21-ին: Հիշիր, որ հայտը լրացնելու պահին խաղը կարող է լինել նախագծման փուլում:
Շտապեք գրանցել խաղը մինչև առաջին փուլը և հնարավորություն ստացեք ժյուրիի խորհուրդներով զարգացնել և բարելավել այն:

* Գրանցված մասնակիցները համաձայն են և թույլատրում են առաջնության կազմակերպիչներին իրենց նախագծերի մասին տեղեկություն տեղադրել առաջնությանը նվիրված կայքերում և սոցիալական ցանցերում: