Կազմակերպիչներ

Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միություն

Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը հիմնադրվել է 2000թ' որպես Հայաստանում գործող տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտի ձեռնարկությունների բիզնես ասոցիացիա:
Միության անդամները Հայաստանում գործող տեղական և միջազգային կազմակերպություններ են, որոնք մասնավորապես ներգրավված են ծրագրային ապահովման ստեղծման, ինտերնետ տեխնոլոգիաների և էլեկտրոնային առևտրի, հետազոտման և զարգացման, կիսահաղորդիչների դիզայնի և այլ մասնագիտացումներում: Մի շարք անդամներ գրավում են առաջատար դիրքեր համաշխարհային շուկայում:
Իր գործունեության շրջանակներում ԻՏՁՄ-ն կազմակերպում է մի շարք միջոցառումներ' ուղղված ՏՀՏ ոլորտի համար բարենպաստ բիզնես միջավայրի ստեղծմանը, այդ թվում' DigiTec Expo ամենամյա ՏՀՏ/ԲՏ միջազգային ցուցահանդեսը, DigiTec բիզնես ֆորումը, ՏՀՏ լիդերների հանդիպում-ֆորումը, Հայաստանի ռոբոտների բաց առաջնությունը /ArmRobotics/, Համակարգչային և բջջային խաղերի նախագծման Հայաստանի բաց առաջնությունը, «Տեղեկատվական Տեխնոլոգիաները բիզնեսի համար» թեմատիկ հանդիպումների շարքը և այլն:



Ucom

2009թ.-ին հայկական հեռահաղորդակցության շուկա մուտք գործելուց ի վեր Ucom ընկերությունը հայ սպառողին տրամադրում է նորագույն տեխնոլոգիաներով համակցված բարձրորակ ծառայություններ:

Մեր առանցքային նպատակը մշտապես  եղել է բաժանորդների համար ոլորտի ամենավերջին նորարար տեխնոլոգիական լուծումների հասանելիության ապահովումը: Մենք առաջինն էինք, որ հայ սպառողին ներկայացրեցինք «օպտիկա դեպի տուն» լուծումը, որն ապահովում է բարձրորակ հեռուստատեսություն (IPTV), գերարագ ինտերնետ կապ և թվային հեռախոսակապ: Համաշխարհային հեռահաղորդակցության շուկայի միտումներից հետ չմնալով՝ 2013թ.-ին ընկերությունը ստացավ հանրային շարժական ինտերնետ կապի ծառայություններ մատուցելու լիցենզիա, իսկ  2015թ.-ին ձեռք բերեց Օրանժ Արմենիա ընկերության 100% բաժնեմասը: Հայաստանում նորագույն և նորարարական տեխնոլոգիաներ ներդնելուց զատ, Ucom ընկերությունը նաև մշտապես ակտիվ գործունեություն է ծավալել կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ոլորտում՝ կյանքի կոչելով, մասնավորապես, կրթության ոլորտի և երեխաների զարգացմանն ուղղված մի շարք ծրագրեր: Ընկերության աջակցությամբ ԻՏՁՄ հետ համատեղ ՀՀ դպրոցներում բացվել են համակարգչային և ինժեներական լաբորատորիաներ՝ այսպիսով նպատակ ունենալով խթանել մեր երկրում ՏՀՏ ոլորտի զարգացումը: