Նորություններ

Բաց խաղ առաջնության պատանի մասնակիցները մարտահրավեր են նետել հայրիկին մրցույթին մասնակցելու համար

Մասնագիտությամբ բժիշկ Ռուբեն  Սարգսյանը մասնակցում է Բաց խաղ համակարգչային և բջջային խաղերի 6-րդ ամենամյա առաջնությանը: Ռուբենի  որդին  և դուստրը ստեղծել են խաղ,ներկայացրել առանջնությանը, ապա առաջարկել իրենց հայրիկին նույնպես մասնակցել մրցույթին: Ռուբենի ստեղծած խաղը բոլորին քաջ հայտնի «Խաչ-կետ» խաղն է: Հեղինակը նպատակ ունի ստեղծել այնպիսի խաղ, որը  ի տարբերություն  նմանատիպ խաղերի՝ առավել հզոր մրցակից կհանդիսանա խաղացողի համար:
Այն հարցին, թե արդյոք...


Մեկնարկել է «Բաց խաղ» առաջնության հայտերի գրանցման փուլը

Մեկնարկել է «Բաց խաղ» առաջնության հայտերի գրանցման փուլը

Մեկնարկել է «Բաց խաղ» համակարգչային և բջջային խաղերի նախագծման 6-րդ ամենամյա առաջնության հայտերի գրանցումը: Խաղերի նախագծման ոլորտն այսօր աշխարհում ամենազարգացած և տնտեսության ամենաեկամտաբեր ճյուղերից մեկն է: «Բաց խաղ» առաջնության կազմակերպիչները նպատակ ունեն Հայաստանում նույնպես զարգացնել խաղային ինդուստրիայի ոլորտը, ստեղծել նոր բիզնես միջավայր և բարձրակարգ մասնագետներ:
«Բաց խաղ» համակարգչային և բջջային խաղերի նախագծման...


Versus. Պոլիտեխնիկի այգին՝ «մարտադաշտ»

Հայ ուսանողների պատրաստած Versus խաղը «Բաց խաղ» համակարգչային եւ մոբայլ խաղերի 5-րդ հոբելյանական առաջնության հաղթողներից է:
«Ատոմ» թիմի պատրաստած խաղն արժանացել է «Հատուկ մրցանակի», ինչպես նաեւ նվաճել «Ժողովրդական մրցանակ» տիտղոսը:
Թիմի համահիմնադիրներից Գագիկ Պապոյանը Itel.am-ին պատմել է, որ խաղի իրադարձությունները կատարվում են Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (ՀՊՃՀ) հարակից այգում:...


Հայտնի են «Բաց խաղ» առաջնության հաղթող նախագծերը

Հոկտեմբերի 24-ին «Մոսկվա» կինոթատրոնում կայացավ «Բաց խաղ» համակարգչային և բջջային խաղերի 5-րդ հոբելյանական առաջնությունը: «Բաց խաղ» 2015-ը միավորել էր Հայաստանի խաղային ինդուստրիայի սիրահարների, սկսնակ և փորձառու մասնագետների, ՏՏ ոլորտի ներկայացուցիչների և այլ հյուրերի:

Այս տարի համակարգչային և բջջային խաղերի առաջնության մասնակից 30 նախագծից եզրափակիչ փուլ անցան և ցուցահանդեսին ներկայացվեցին 10-ը:

Դավիթ Մկրտչյանի Drift Rivals խաղը հաղթող ճանաչվեց «Լավագույն...


15-ամյա պատանին լրջորեն զբաղվում է խաղերի սեղծմամբ

Արմավիրի մարզի Այգեկ համայնքում բնակվող 15-ամյա Վազգեն Հովհաննիսյանը «Բաղ խաղ 2014»-ի պատանիների առաջնության հաղթողն է։

«Բաղ խաղ 2014»-ին Վազգենը ներկայացել էր իր հեղինակած Rockin and Rollin խաղով։ Հերոսը կլոր առարկա է, որն պետք է ուտի իր ճանապարհին հանդիպած բոլոր փոքր կլորիկ առարկաներին՝ հաջորդ աշխարհ անցնելու համար։ Խաղը բաղկացած է 24 աստիճանից։ Ամեն մի փուլում մի նոր...


Խաղերի ստեղծմամբ հետաքրքրված են մարզերի դպրոցներում

Խաղերի ստեղծմամբ հետաքրքրված են ոչ միայն մայրաքաղաքում, այլև մարզերում։ «Բաց խաղ 2014» առաջնությանը մասնակցած «Շողեր» խումբը Լոռու մարզի Սպիտակ քաղաքից է։ Առաջնությունում արժանացել է խրախուսական մրցանակի։ «Շողեր» խումբը ձևավորվել է Սպիտակի դպրոցներից մեկում գործող ռոբոտաշինության խմբակ այցելող երեխաներից։ Խումբը ղեկավարում է Սուսաննա Կոտոշյանը, ով մասնագիտությամբ ծրագրավորող է և ռոբոտաշինության խմբակի երեխաներին հաղորդակից է դարձնում նորագույն տեխնոլոգիաներին։ Ասում է, որ իր...


Մեծ հաջողություն ունեցած խաղերից ստացված գումարը կարող է գերազանցել ՀՀ բյուջեն

23-ամյա Հարություն Ամիրխանյանը մասնագիտությամբ ինովացիոն մենեջեր է, զբաղվում է խաղերի ստեղծմամբ։ «Բաց խաղ» 2014 առաջնությանը ներկայացրել է «Angry Virus Run» խաղը և արժանացել Ֆրանսիայում վերապատրաստման մրցանակի։ Հարությունը հենց այս օրերին անցնում է իր վերապատրաստումը Ֆրանսիայում՝ Orange ընկերության Soft բաժնում: Այս ընթացքում նա փորձում է Orange-ի կողմից պատրաստված հատուկ հավելվածն ինտեգրել իր խաղին, որը թույլ կտա աշխարհի բոլոր ծայրերի...


Մեկնարկեց «Բաց խաղ» համակարգչային և բջջային խաղերի նախագծման 5-րդ առաջնությունը

2015թ. ապրիլի 3-ին մեկնարկեց «Բաց Խաղ» համակարգչային և բջջային խաղերի նախագծման ամենամյա առաջնությունը, որն արդեն 5 տարի շարունակ կազմակերպվում է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության և Օրանժ Արմենիա ընկերության կողմից:

ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը նշեց. «Այս առաջնությունը նախատեսված է ոչ միայն ծրագրավորմամբ զբաղվող երիտասարդների, այլ նաև երաժիշտների, սցենարիստների, դիզայներների, անիմատորների և այլ մասնագետների համար: Սա...


«White Light»՝ տրամաբանական խաղ, որ զարգացնում է գունատեսության գիտելիքները

Սոնա Թարխանյանը «Բաց խաղ» 2014 առաջնությանը խրախուսական մրցանակի արժանացած «Conto» թիմի դիզայներն է։ Երկու ծրագրավորողների հետ ստեղծել և առաջնությանը ներկայացրել են «White Light» խաղը։ Այն վանդակավոր դաշտ է` փազլի նման, որը բաղկացած է կարմիր, կանաչ և կապույտ մասնիկներից։ Խաղի նպատակն է բոլոր մասնիկները դարձնել սպիտակ՝ դրանք իրար խառնելով ըստ RGB տեսության: Խաղի մակարդակների աճին զուգընթաց մեծանում է դաշտի մակերեսը։ Խաղը...


«Բաց խաղ» առաջնությունները պետք է ավելի հաճախ լինեն՝ ասում է «Լավագույն դիզայն» անվանակարգի հաղթողը

«Բաց խաղ» 2014 առաջնությունում «Լավագույն դիզայն» անվանակարգի հաղթողը Ժենյա Կարապետյանն է, ով ներկայացրել էր «Paint in» խաղը։ «Paint in»-ը փոքր տարիքի երեխաների համար նախատեսված խաղ է, որի միջոցով երեխան պատկերները ոչ միայն գունազարդում է, այլև միաժամանակ սովորում թվեր, տառեր և այլն։

Խաղը նախատեսված է iOS-ի համար, տեղադրված է App Store-ում։...