Արխիվ

Հակոբյան Հենրիկ

FastFood

Բեռնել

Խաղը նախագծվում է Shiva3D multiplatform game engine-ի միջոցով: Նախատեսվում է  Android OS, Windows, Linunx համակարգերի համար:

Վեբ կայք՝ http://www.crlogics.com/


ApolloSoft

Shelly

Բեռնել

Shelly խաղը ստեղծվել է Windows Phone 7.5 և Windows 8-ի համար: Խաղը չունի տարիքային սահմանափակում: Այն Shelly ձկնիկի մասին է, ով ճանապարհին հանդիպելով տարբեր խոչնդոտներ և թշնամիներ, լողում է անծայրածիր օվկիանոսով, հավաքելով բոնուսներ:


Dix Games

The Curse of Evil

Website: http://www.thecurseofevil.com


NaKo Games

Princess Cakes

Բեռնել

"Princess Cakes"-ը հետաքրքիր ժամանցային մոբայլ խաղ է, որը հնարավորություն է տալիս ծննդյան, հարսանյաց և այլ տոների առիթով շնորհավորական ուղերձներով տորթեր ուղարկելու:

Խաղի մեջ կարելի է հանդիպել գեղեցիկ արքայադստերը, ով օգնում է ձևավորել համեղ տորթեր, պահպանել նկարը հեռախոսի մեջ և ուղարկել ընկերներին կամ բարեկամներին: 

Վեբ կայք: http://nakogames.com/


Տիգրան Նիկսալյան

My Heart`s Journey

http://heart.x-app.info

Սա կոտրված սրտի մի պատմություն է, որը փնտրում է իր իրական սիրուն, բայց չի կարողանում գտնել: Մի օր սիրտն ասում է.

- Ես այլևս չեմ ուզում լինել միայնակ: Ես կգտնեմ իմ Իրական Սերը: Եվ ահա այսպես էլ սկսվում է իր Ճանապարհորդությունը...

Նախագծում օգտագործվել են հետևյալ ծրագերերը HTML5 / JavaScript / GameCanvas (նախագծի ղեկավաի կողմից պատրաստված):



Էդուարդ Ալեքսանյան

Eggs Boom

Խաղը տեղի է ունենում Eggs Boom ռեստորանում, որտեղ հաճախորդները մկներ են և խաղացողը պետք է կախարդական հավի ածած ձվերը նետի խոհարար շարժվող մկան կաթսայի մեջ որպեսզի կերակրեն հաճախորդներին և փող աշխատեն, իսկ եթե ուշացնում են ձու նետելը, ապա ճուտ են դառնում ու հեռանում...


Վահրամ Դարյան

Կոալա արջուկները

Koala Bears-ը 2D խաղ է հայերեն լեզվով: Խաղի դեպքերը կատարվում են 2100 թվականին մի գաղտնի լաբորատորիայում: Կոալաներին հաջողվում է փախչել իրենց վանդակներից և իրար հետ համախմբվելով, տարբեր փորձություններ հաղթահարելով, դուրս գալ լաբարատորիայից և փրկվել: